-
06.10.2020|
16:45
«Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»։
-
06.10.2020|
16:44
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։
-
06.10.2020|
16:43
Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ մի քանի օր շարունակվող ցույցերից հետո CNN հեռուստաալիքն անդրադարձել է Արցախում ռազմական բախումներին:
-
06.10.2020|
16:41
Երեկ ցուցադրեցինք տեսանյութ, որ Արդբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, այսօր էլ է նույն բանը պատահել, սակայն հարավային ուղղությամբ, միայն այն տարբերությամբ, որ այս պահին տեսանյութ չունենք հարավից՝ ցույց տալու՝ երեկ հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
06.10.2020|
16:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը:
-
06.10.2020|
16:39
Սիրիան դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի մասը: Եվ ոչ միայն Սիրիայից վարձկանների պատճառով, որոնց, տարբեր աղբյուրների համաձայն, այնտեղ է բերում Անկարան:
-
06.10.2020|
16:37
13 կուսակցություններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումը:
-
06.10.2020|
16:36
ԱԺ նիստում այսօր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարեց, թե հարցեր ունի վարչապետին, օրինակ՝ ի՞նչ հարցեր է նա քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։
-
06.10.2020|
16:35
«Այցի ընթացքում Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նաև բանակցություններ կանցկացնի Ջեյհուն Բայրամովի հետ», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
-
06.10.2020|
16:34
Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, երկուշաբթի ուշ երեկոյան Twitter-ում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է IRNA- ն: